Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը գրում է.
«Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան»՝ Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝
-«..., որ այստեղ նույնիսկ չէր կարող խոսք լինել՝ ինչ որ դավաճանության մասին»,
-«Այս որոշումները մեծ համարձակություն էին պահանջում վարչապետից։ Սա ակնհայտ բան է»։
Ռուսական պետական և իշխանական խոսափողները այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»...
Հ.Գ. Ոնց որ ասած օղորմածիկ տատըս՝ Նիկոլը «պուլերը կոխա տամ»,կամ էլ Ռուսական կողմն է ձանձրացել՝ Նիկոլի հետ «մուկ ու կատու» խաղալուց...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը