15 09 2023

Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում. Արշավիր Ղարամյան

Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում. Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը կարծես թե  հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում:

Ըստ այդմ նորից կրկնում եմ՝

  1. Այլ տարբերակ չկա.

Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա:

  1. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` Հանուն Արցախի և Հայաստանի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ