17 07 2023

Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանը ապամոնտաժման գործընթացը․ Արման Աբովյան

Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանը ապամոնտաժման գործընթացը․ Արման Աբովյան

Արման Աբովյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

217 օր 120000 հայ մարդ գտվում է տոտալ շրջափակման մեջ։
Թուրք֊ադրբեջանական ոհմակը ամեն օր սպառնում է 120000 հայ ոչնչացնել/վտարել։
Սննդի և դեղորայքի խիստ պակասը բերել է այն վիճակի , երբ մարդիկ ուղղակի չգիտեն, կունենան արդյո՞ք վաղը մի կտոր հաց, որ տանեն իրենց երեխաներին։
Հայաստանի տարածքները օկուպացված են։Գրեթե ամեն օր գնդակոցվում են Շորժան և Երասխը, Սյունիքի և Արարատի մարզի տարածքները։
Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանը ապամոնտաժման գործընթացը։
Հայաստանի իշխանությունը որքան ուժ ունի ձևացնում է , իբր 《բանակցում》է մարդասպանների հետ, իսկ իրականում մտահոգված է մեկ հարցով֊Ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացնելու գործընթացը, որ 《հպարտ քաղաքացի》~ների տրամադրությունը հանկարծ չընկնի։
...
Երևանում անցնում են զանգվածային տոնական միջոցառումներ 《Վարդավառի》շրջանակներում։
...
Երկու իրականություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ