12 07 2023

Էրդողանը հույս ունի, որ 2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը

Էրդողանը հույս ունի, որ 2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը

Մինչև 2025 թվականն Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի համար հայտարարության մեջ՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը, ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- հավելել է Էրդողանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ