07 07 2023

Պատերազմ բերում են իշխանությունները, ոչ թե ստորագրահավաքը. Արթուր Խաչատրյան



Կեղծ, սուտ, դեմագոգիկ հայտարարություններ են. ես հիշեցնեմ, որ պատերազմը բռնկվեց այս իշխանության օրոք, երբ իրենք վիժեցրեցին բանակցային գործընթացը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ հայտարարություններին, ըստ որի «Հայաքվե» նախաձեռնությունը դուռ է բացում պատերազմի համար:

«Փաշինյանն է վիժեցրել բանակցային գործընթացը, ինքն էլ կազմաքանդել բանակը: Ինքը փոխեց ոչ միայն ՊԲ ամբողջ ղեկավարությանը, այլեւ բանակի ամբողջ հրամկազմը, թե ՊՆ-ի, թե ՊԲ-ի: Իրենք խոսում էին պատերազմից, իրենք բերեցին պատերազմ: Իրենց օրոք եղավ պատերազմ: Պարտությունից հետո դարձյալ խոսում են խաղաղությունից, բայց Հայաստանը երբեք այսքան մոտ կանգնած չի եղել պատերազմին, ինչպես այս պահին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ