06 07 2023

Անհնար է խաղաղության հասնել՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու գնով․ Արցախի պետնախարար



«Միջազգային հանրւթյունը լուռ մասնակիցն է՝ Ացախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճիրի»,- Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց  Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

 «Ոչ մի խաղաղություն չի կարող ձեռքբերվել ցեղասպանության, Ացախի ժողովրդին էթնիկ զտման գնով «,-հատկանշեց Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարը ներկայացրեց այն իրավիճակը, որը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր, ադբեջանական կողմի կեղծ բնապահպանական ակցիան, Արցախի գազի և էլեկտրամատակարարման դադարեցումը, ինչի իրական նպատակը, ըստ պետնախարարի,  շրջափակման իրականացումն է և կապի դադարեցումը Հայաստանի հետ։ «Արցախյան կողմը հայտարարել է Կաշենի հանքավայրի աշխատանքի դադարեցման մասին և պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ