04 07 2023

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել. Իրանի դեսպանը հեռանում է

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել. Իրանի դեսպանը հեռանում է

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել է տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, ընդգծվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների հետևողական ավելացման, Մեղրիի սահմանային անցակետի, Հայաստան-Վրաստան Բարեկամության կամուրջի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի ակտիվ շփումների փաստը:

Աբբաս Բադախշան Զոհուրին ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և Կառավարությանն ակտիվ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագայում ևս հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ