ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է.
«Խաղաղություն» պետականության հաշվին...
Ցավոք, սրան է տանում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը: Մինչ իշխանության ներկայացուցիչները ամեն հարթակում խոսում են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, Ադրբեջանի քարոզչադաշտը շարունակում է թիրախավորել Արցախը, պետական կառույցները, պաշտպանական բանակը: Արցախի պաշտպանական բանակն ունի կարևոր գործառույթ՝ դա 120,000 հայերի, որոնցից 30,000-ը երեխաներ են, ֆիզիկական պաշտպանությունն է: Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հանցավոր նպատակները: 90-ականներին մեր ժողովրդի պայքարը Արցախի հայերի բնաջնջումը կանխելու նպատակ ուներ: Այժմ էլ Ադրբեջանը չի հրաժարվել այդ ծրագրերից ու որևէ կերպ չի թաքցնում դա:
ՀՀ Իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ եթե բարձրաձայնում են էթնիկ զտման քաղաքականության մասին, չեն կարող միաժամանակ խոսել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Նրանք նման իրավունք ու մանդատ չունեն: Թո՛ղ բացեն իրենց նախընտրական ծրագիրն ու կառավարության ծրագիրը կարդան ու չմանիպուլացնեն ժողովրդից ստացած քվեն: Եթե իրենք 2021 թ. ասեին, թե ինչ հակապետական գործողությունների էին գնալու, ապա վստահ եմ՝ անգամ նախկինները չէին օգնի նրանց վերընտրվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը