30 06 2023

Որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել․ Գարիկ Քեռյան

Որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել․ Գարիկ Քեռյան

Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լսեցի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ամփոփիչ խոսքը հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքների մասին: Անկախ քաղաքական և քաղաքագիտական դիրքորոշումներից ես գտնում եմ, որ արժանավույն երախտագիտությամբ պետք է վերաբերվենք բոլոր միջնորդ կողմերին, որոնք կազմակերպում և հովանավորում են նման հանդիպումները լինի դա Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում: Չեմ ընդունում այն մոտեցումները, այն կարծիքները, որտեղ մերժողականություն կա բանակցությունների հարթակի ընտրության հարցում: Բանակցությունները նպաստում են պատերազմի կանխմանը, որն անշուշտ մեզ համար գերխնդիր է այսօր: Բայց ցավոք այն տպավորությունը ստացա, որ որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել: Բլինքենի խոսքը բարի կամեցողության, հաջողությունների ու շնորհակալության մասին էր: Բայց կա նաև մի կարևոր հանգամանք. պարզ չէ ԱՄՆ իշխանությունների հստակ դիրքորոշումը, վերջ ի վերջո որն է իրենց առաջարկը?: Հատկապես Ղարաբաղի հարցում լղոզված ու ոչինչ չասող հայտարարություններից բացի: Ինչ որ չափով Ռուսական դիրքորոշումը  մի կերպ կարելի է գլխի ընկնել. հարցի լուծումը թողեք ապագային, կարգավիճակի հարց մի դրեք, որն ի դեպ ճիշտ եմ համարում: Պարզ չեն արտահայտվում ամերիկացիները նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհների մասին: Այնպես, որ նորից մնացինք անորոշության մեջ: Հասկանալի է, որ դիվանագիտությունը գաղտնիություն է ենթադրում, բայց այդ գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ