Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Արցախի հարցով ինքն ավելի շատ է ճնշում գործադրում Իլհամ Ալիևի վրա, քան Նիկոլ Փաշինյանը:
«Հարցը Փաշինյանն է». այսպես է Ֆրանսիայի նախագահը արտահայտվել Մարսելում փակ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով դաշնակցական Հրաչ Վարժապետյանի հարցին: Մակրոնի խոսքերը հենց նա է մեջբերել «Հայլուրի» հետ զրույցում:
Ըստ Վարժապետյանի՝ Ֆրանսիայի ղեկավար նաև ասել է, թե, ըստ էության, ինքը միակն է, որ պրոհայկական, արցախյան դիրքորոշում ունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը