ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված երեկվա հայտարարություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Նոր մեկնաբանության կարիք չեմ տեսնում։ Փաշինյանը փաստորեն հաստատել է իմ նախորդ հայտարարության բոլոր կետերի ճշմարտացիությունը. դրանք պատմական փաստեր են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը