Իշխանական և իշխանությանը հարող տելեգրամյան ալիքները ինֆորմացիա են տարածում, թե երեկ տեղի է ունեցել փակ հանդիպում Բագրատ սրբազանի, Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցականների մասնակցությամբ։ Ինչ-որ աղբյուրների հղում անելով, գրել են իբր նախատեսվող գործընթացների մասին։
Հանդիպման իսկությունը պարզելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
«Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, այդ իսկ պատճառով արձագանքելն անիմաստ է»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը