Նախօրեից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց 24-ժամյա նստացույցեր իրականացրած քաղաքացիներերթվ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ։
«Նստացույցը հստակ օրակարգ ուներ՝ ևս մեկ անգամ մեր միջազգային գործընկերներին հիշեցնելու, որ ժամանակն է գործով, գործուն, արդյունավետ քայլերով ապացուցելու իրենց արժեքներին, համամարդակային արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը, ժամանակն է հայտարարությունների տեքստից անցնել գործուն, արդյունավետ քայլերով ցույց տալու, որ իրենք իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների ջատագովն են, ժամանակն է դադարել լինել խուլ, համր և կույր, ժամանակն է, որ կանգնեն իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների կողքին, ժամանակն է կանգել Արցախի Հանրապետության կողքին, կանգնել արժանապատիվ հայ մարդկանց կողքին, ովքեր արդեն 199 օր է ահաբեկչական բլոկադայի մեջ են գտնվում, ժամանակն է դադարեցել 199 օր շարունակվող հումանիտար աղետը»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց, որ նաև երկրորդ ուղերձն են ուղղում միջազգային գործընկերներին.
«Այս պահին Հայաստանում իշխանությունը օկուպացրած հանցախումբը չի ներկայացնում, ավելին՝ մանդատ չունի ներկայացնելու հայ մարդու շահերը։ Մենք վճռական ենք մեր պայքարում, անկոտրում է մեր կամքը շարունակելու այս պայքարը հանուն արժանապատվության, հանուն ժողովրդավարական արժեքների, հանուն մարդու իրավունքների։
Մեզ համար սակարկաման առարկա չէ Արցախի մեր սիրելի հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացումը, սակարկման առարկա չէ մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը»։
Ասպրամ Կրպեյանն ասաց, որ մինչ այստեղ նստացույց էին անում, ադրբեջանական ահաբեկչական բռնապետության հերթական ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախում 4 զինծառայող է զոհվել։
«Մենք շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե օր առաջ չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի անկում»,- ասաց Ասպրամ Կրպետյանը։
Նա դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերերին՝ ասաց, որ ինքն այստեղ է փոխանցելու Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կոչը՝ դադարեցնել երկակի ստանդարտները, դադարեցնել չնկատելը, չլսելը, չտեսնելը, Արցախից հնչող SOS ահազանգը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը