Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Չհամակերպվելով 2021 թվականի տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ՝ ՔՊ-ականները ԱԺ-ի պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի «քավորությամբ» փորձում են զոռբայությամբ և անամոթաբար իշխանությունը զավթել Ախուրյան խոշորացած համայնքում։
Մահաբեր «Ապագա կա» կարգախոսը Շիրակի մարզի ՔՊ-ական խունտայի ներկայացուցիչները փորձում են պարտադրել նաև ախուրյանցիներին։
Հիշեցնեմ, որ Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում 3 քաղաքական ուժ էր պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները: Ախուրյան խոշորացված համայնքում իշխանություն ձեւավորելու համար «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները հուշագիր են ստորագրել: Կոալիցիա կազմած երկու ուժերը ստացել են համայնքի ավագանու 27 մանդատից 14-ը, ՔՊ-ին բաժին է հասել 13-ը մանդատ:
«Ախուրյան» դաշինքը գլխավորող ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանը , ով ընտրվեց Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ,դարձավ չափազանց անհարմար գործող նիկոլական իշխանության համար։
Ինչպես տարի ու կես առաջ,այնպես էլ այս օրերին իշխանական տարբեր չինովնիկներ, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով փորձում են իրականացնել կոալիցիայից մեկ մանդատ պոկելու օպերացիան։
Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարզային իշխանության ներկայացուցիչները քարտ-բլանշ են ստացել ընդդիմադիր համայնքի ղեկավարներին «ոչնչացնելու» համար ՝ վստահ լինելով և հավատալով, որ միայն նրանք կարող են երջանիկ ապագա ապահովել Շիրակի մարզի ազգաբնակչությանը։
Բայց պետք է հիասթափեցնեմ մերօրյա էժանագին ՔՊ-ական գործիչներին՝ «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները միախոհ են, հետքայլ չեն անելու, թե՛ դաշինքների ղեկավարները, թե՛ ավագանու անդամներն ամուր են իրենց որոշոմներում և գործողություններում։
Եվ լավ իմացեք, թույլ չենք տալու, որ խարդախ ճանապարհներով Ախուրյանում էլ զավթեք իշխանությունը։
Կարմիր գիծն այլեւս վաղուց հատված է....
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը