23 06 2023

Անդրանիկ Թևանյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Անդրանիկ Թևանյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը հանդիպել եմ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին, հայ–ադրբեջանական հարաբերություններին ու հատկապես Արցախի շուրջ ստեղծված գերճգնաժամային իրավիճակին վերաբերող հարցեր։

Արցախի ներկա վիճակը համեմատելով Լենինգրադյան պաշարման հետ՝ նկատեցի, որ կյանքի ճանապարհի բացումը խիստ անհրաժեշտ է առաջին անհրաժեշտության սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի դեֆիցիտի առաջ կանգնած արցախահայությանը։

Քննարկել ենք նաև հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այդ հարաբերութունների ռազմավարական ու սերտացող բնույթը բխում է մեր երկու երկրների բնական շահերից և պետք է «գետնի վրա» ամեն ինչ անել, որպեսզի հակատրամադրություններ չառաջանան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ