Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, մասնավորապես ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարոան նաև անդրադարձավ РИА Новости-ի այն հրապարակմանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն ԼՂ իշխանություններից պահանջել է Ադրբեջանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարել՝ սպառնալով հակառակ դեպքում Բաքուն ուժային օպերացիա կիրականացնի Արցախի դեմ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չբացառեց սա՝ նշելով, որ քայլեր իրականացվում են Արևմուտքի կողմ խափանելու ռուսական միջնորդությամբ բանակցությունները։
Բացի այդ, նա անդրադարձավ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գործունեությանն ու նշեց․ «Ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրն է աջակցել հրադադարի ռեժիմի պահպանմանն իր պատասխանատվության գոտում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը