Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես մի բան չեմ հասկանում․ ԱԺ քննիչ հանձնաժողովը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պատմությու՞նն է ուսումնասիրում, թե՞ 2020թ․ 44-օրյա պատերազմի հայտնի ու անհայտ հանգամանքները։ Քննիչ հանձնաժողովն ավելի հստակ պետք է ձևակերպեր իր անվանումը․ ոչ թե պատերազմի հանգամանքների, այլ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները։
Մա՞րդ էլ ազատագրված Ղարաբաղը հանձնի թշնամուն, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման անհաղորդ ականատեսը լինի, լինի պետության փաստացի ղեկավար այդ ժամանակահատվածում և հիմա, և գա իր՝ նոր սերտած դասերն արտաբերի, թե նախկիններն ինչպես են հանձնել Ղարաբաղը։
Մի հատ հիշեցրեք, թե ով է հանձնել Ղարաբաղը։ Նախկինները եթե խոսել են հանձնելուց կամ բանակցել են (ինչը ժամանակին ես միշտ քննադատել եմ հոդվածներումս, հարցազրույցներումս), ապա իրական և փաստացի հանձնողի անուն-ազգանունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։ Նա, որ եկել էր «զրոյական կետից» լուծելու Ղարաբաղի հարցը, ինչը և արեց․ զրոյացրեց հայկական կողմի բոլոր հաղթանակները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը