05 11 2020

Արդա՞ր է, արդյոք, ազնի՞վ է այսպիսի տարբերակված մոտեցումը. Էլինար Վարդանյան

Արդա՞ր է, արդյոք, ազնի՞վ է այսպիսի տարբերակված մոտեցումը. Էլինար Վարդանյան

 

Իրավապաշտպան Էլինար Վարդանյանն իր էջում գրել է.

«Պատերազմը փոխում է շատ տեսանկյուններ, կարգավիճակներ։ Ու շատ այլ բաներ։ Առաջ ես չէի մտածում, որ կարող եմ ինքս հարցեր տալ հարգարժան խմբագրին։

Սովորաբար հարցեր տալու իրավունքը պատկանում է լրատվամիջոցների խմբագիրներին ու լրագրողներին, բայց պատերազմը փոխում է նաև այդ դոգման։

Հետևելով Միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկմանը, ես ինձ եմ վերապահում ընդամենը մեկ հարց բարձրացնելու իրավունքը։

Մնացած, բովանդակային հարցերին կանդրադառնամ ավելի ուշ, ավելի խաղաղ պայմաններում։

Հարցս ուզում եմ ուղղել իմ լավ բարեկամ Արամ Աբրահամյանին։

Հարգարժան Արամ Աբրահամյան, պրոֆեսիոնալ է, արդյո՞ք, այսպիսի միջոցառման մոդերատոր լինելը, երբ Ձեր բազմաթիվ գործընկերներ՝ լրագրողներ, խմբագիրներ օրենքով զրկված են կառավարության գործողությունները քննադատող հարցերից, վերլուծություններից։ Զրկված են կարծիք հայտնելու հնարավորությունից։ Երբ բազմաթիվ լրատվամիջոցներ ամենատարբեր հրապարակումների համար ենթարկվում են ծանր տուգանքների և փակման եզրին կարող են հայտնվել։ Արդա՞ր է, արդյոք, ազնի՞վ է այսպիսի տարբերակված մոտեցումը։ Ի վերջո, ի՞նչ է տալու Ձեր ակտիվ մասնակցությամբ այս քննարկումը, եթե կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակված է։ Շեշտում եմ ՝ օրենքով։ Միակողմանի չի լինելո՞ւ քննարկման մթնոլորտը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ