ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:
Նշվում է, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը