16 06 2023

Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ. Վահե Դավթյան

Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ. Վահե Դավթյան

Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ:

Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները:

Բաքուն մեթոդաբար մշտադիտարկում է Հայաստանում կայացվող որոշումները, անգամ եթե դրանք ունեն բացառապես ներքին նշանակություն:

Իսկ ի՞նչ գիտենք մենք Ադրբեջանի մասին: Քանի՞ ադրբեջանցի պատգամավորի կամ փորձագետի անուն կարող ենք տալ: Ի՞նչ գիտենք ներադրբեջանական քաղաքական կյանքի մասին:

Գրեթե ոչինչ:

Կառավարությանը կից գործող արհեստածին փորձագիտական պոակ-կենտրոնները զբաղված են բացառապես օրվա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելով:  Անձամբ ես չեմ տեսնում դրանց կողմից արտադրվող այլ  պրոդուկտ (իսկ եթե ես չեմ տեսնում, ուրեմն, հավատացեք, այն պարզապես չկա):

Ադրբեջանին տրվող գնահատականներում մենք առավելապես գտնվում ենք դիլետանտական, հաճախ զգացմունքային դաշտում:

Գուցե նաև դրանու՞մ է մեր անհաջողությունների պատճառը»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ