15 06 2023

Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել․ Տիգրան Աբրահամյան

Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն 3 ամիս է` անազատության մեջ է:

Երկիրը սակարկման հանածների գլխավոր նպատակը ցույց տալն է, որ իրենց դեմ դուրս եկողների նկատմամբ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ:

Խաչատուրովի միակ «հանցանքն» այն է, որ  նա իր դիրքորոշումները ոչ միայն չի թաքցնում, այլ դրանք հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է:

Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել, երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել, ավելին` հրապարակային «ատամ է ցույց տվել» ու պայքարել:

Գեներալը փակի տակ է, որովհետև դիմադրության ցանկացած օջախ այս իշխանության համար սպառնալիք է և դրա դեմ բոլոր միջոցներով աշխատում են` ճնշումներով, աշխատանքից ազատելով, վարկաբեկելով, սպառնալով կամ պարզապես ազատությունից զրկելով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ