05 06 2023

Ո՞րն էր այն պահը, որ առաջացավ անկլավների հարցը․ Ագնեսա Խամոյանը՝ Միրզոյանին



«Դուք այս տարիների ընթացքում, պայմանական, նախկիններին մեղադրել  եք ամեն ինչի մեջ, այդ թվում ՝ պատերազմից հետո ձեր թիվ մեկ քարոզչական թեզն ուղղված էր նրան, որ նախկինները վատ բանակցություններ են վարել։ Առնվազն 2 տարիների ընթացքում բանակցել եք, բայց հասարակությանը որև լուր այդպես էլ չեք հաղորդել։  Առաջինը՝  Ընդունո՞ւմ եք, որ «անկլավների» մասով պատասխանատվությունն ամբողջությամբ ձեր իշխանությանն է,  երկրորդ՝  ո՞րն էր այն պահը, որ առաջացավ անկլավների հարցը, հաջորդը՝  «խաղաղության» պայմանագրի մեջ կա՞ արձանագրված «անկլավների» թիվ»,-նման հարցադրումներով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմեց ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանին։

Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ «խաղաղության» պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում էլ չկա։ Բացի սա, նախարարն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե որ փուլում է առհասարակ անկլավների հարցը բարձրացվել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ