Համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը նստած էր երկրորդ շարքում, այն էլ՝ Իլհամ Ալիևի հետևը։
Անդրադառնալով այս քննարկումներին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ասաց, թե դա արարողակարգային հարց է։
«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»։
Իսկ այն որ բարձրաստիճան հյուրերի անունը հնչեցրեց Էրդողանը, բացի Փաշինյանից, Արարատ միրզոյանը սրա պատասխանն էլ ունի․ «Ի՞նչ ասեմ` Հունգարիայի վարչապետ Օրբանը պակաս կարևոր մարդ չէ, կարծում եմ, նախագահ Էրդողանի համար, ըստ էության` ոչ մի տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը և Արարատ միրզոյանին ուղղել էր հարցերը, ասաց, որ Արևելքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։ Հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը