«Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը գրում է․
«Փաշինյանը գնում է Էրդողանին անձամբ շնորհավորելու։ Այն Էրդողանին, ում երախից դեռ հայի արյուն է ծորում, ով մարզել ու Բայրաքթարներով զինել է ադրբեջանական բանակը, գեներալներ է ուղարկել, որ ղեկավարեն են 44-օրյա պատերազմը, շարունակում է Հայաստանը շրջափակված պահել, լկտիաբար իր պայմաններն է թելադրում ու սպառնում է մեր երկրին․․․ Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն։ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի, զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը