ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին:
Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:
Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը