Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել ու պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա՝ նշելու ընտրությունների հաղթանակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթում։
Նա նշել է, որ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Լիբիայի և այլ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել Թուրքիայի ղեկավարի հետ միասին տոնել հաղթանակը։
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ես անկեղծորեն շնորհավորո՛ւմ եմ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու թանկագին քույր Էմինե խանումին հաղթանակի կապակցությամբ: Թո՛ղ հավերժ ու անկործան լինի մեր ժողովուրդների եղբայրությունը: Թուրքիայի ողջ ժողովրդին մաղթո՛ւմ եմ քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն: Թող Մեծ Ալլահը պահպանի Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասվում է հրապարակման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը