Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի Անկախության օրվա առթիվ։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար՝ աջակցելու մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում մեր պետության և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար այս դժվարին պահին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ժամանակ»,- ասված է ուղերձի մեջ։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում»,- մասնավորապես ասված է ուղերձում»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը