24 05 2023

Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը։

Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Փաշինյանի այն հայտարարության մասին հարցին, թե «եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա տեղի կունենա ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու ֆիքսման արդյունքում»։

«Եթե այս արտհայտման ձևը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար է, ապա ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը...»,- ասել է Զախարովան։

Խոսելով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության մասին, նա ասել է, որ դա Հայաստանի ղեկավարի կողմից անցյալ տարի Պրահայում հայտնած դիրքորոշման հաստատումն է: 

«Այդօրինակ հայտարարությունները պետության քաղաքական տեսլականի վերաբերյալ՝ Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են: Ռուսաստանը որպես կարգավորման գործում միջնորդ, պետք է հասկանա պետության, տվյալ դեպքում Հայաստանի դիրքը, քանի որ դա ոչ միայն թեմա է, ոչ միայն հարց, դա երկարի հակամարտություն է», - ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, առաջ գնալու համար, այդ թվում՝ կնքված փաստաթղթերի առումով, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ