23 05 2023

Մինչև երեկ «Արցախն Ադրբեջանի կազմում ենք տեսնում» ձևակերպումը չկար, երեկ առաջին անգամ հստակ ձևակերպումը տրվեց․ Օրբելյան



«Արցախի հանրապետությունը, որպես պետություն, գոյություն ունի և դա փաստ է, դա իրավունքի հարց չէ, փաստի հարց է, և հիմա մենք խոսում ենք ոչ թե Արցախի՝ ճանաչել-չճանաչելու մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել տերմինի վրա, նույն Ասդրբեջանը չի խոսում տարածքային ամբողջականության վերականգնում ասվածի մասին, օգտագործում են նաև՝ ռեինտեգրացիա տերմինը, այն է՝ վերաինտեգրում , և ասում է նորից պետք է ինտեգրեմ գոյություն ունեցող պետությունը իմ կազմում։ Հետևաբար, աշխարհը չի ճանաչել Ադրբեջանի կազմում Արցախը, որպես երևույթ, աշխարհը չի հատատել խորհրդային միության փլուզումը՝ խորհրդային սահմաններով․ հիմա ունենք վտանգված Հայաստան ու վտանգած Արցախ․․․ Մինչև երեկ «Արցախն Ադրբեջանի կազմում ենք տեսնում» ձևակերպումը չկար,  երեկ առաջին անգամ հստակ ձևակերպումը տրվեց , արդյո՞ք մեր քաղաքներն ու գյուղերը տեսնում ենք Ադրբեջանի կազմում,  երեկ պատասխանը տրվեց, հաջորդ կետը լինելու է փախստականների վերադարձը , վերադառնալուց հետո հաջորդ հարցը լինելու է ադրբեջանցիների անվտանգության հարցի քննարկումը, մեկ էլ տեսնելու ենք Հայաստանի մի մեծ մասը դարձել է դարձել է ուղղակի «Արևմտյան Զանագեզուրի հանրապետություն»,- «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց միջազգայւն իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ