Եթե դատավճիռն այս ձևով ուժի մեջ մտնի, բնականաբար քննարկման հարց է դառնում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտոնավարման շարունակությունը։ Այս մասին դատավճռից հետո լրագրողներին ասաց Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այս տեքստը, որն ունենք այժմ, անմիջապես հետևանք դեռ չի առաջացնում, բացառությամբ Թովմասյանի գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը, որովհետև ավելի մեծ չափով է դրված արգելանքը: Բնականաբար բողոքարկելու ենք, ես բողոքարկման հիմքերը տեսնում եմ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը