22 05 2023

Արդյո՞ք ՀՀ-ին զենք չեն վաճառել՝ վկայակոչելով ՀԱՊԿ անդամ լինելը

Արդյո՞ք ՀՀ-ին զենք չեն վաճառել՝ վկայակոչելով ՀԱՊԿ անդամ լինելը

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանն այլ երկրներից զենք չի գնել, քանի որ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով իրեն չեն վաճառել։

«Մեզ ասացին, որ ձեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, էլ ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց նա

Sputnik ближнее зарубежье-ն տելեգրամյան ալիքում գրում է.

«Այդպե՞ս է։

▪️The Economic Times-ը գրել է, որ դեռ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանից գնել է 214 մմ տրամաչափի Pinaka Mk I հրթիռային համակարգեր։

Գործարքը գնահատվել է 250 մլն դոլար։▪️Business Standard-ը 2022 թվականի հոկտեմբերին գրել է Հնդկաստանի կողմից 150 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ ATAGS քարշակային հաուբիցների գնման մասին:

▪️Նույնիսկ ավելի վաղ՝ 2020 թվականի մարտին, Երևանը 44 միլիոն դոլարով ձեռք է բերել հնդկական Swathi հակամարտկոցների չորս ռադարներ։

▪️Indian Defense Research Wing-ը 2023 թվականի հունվարին զեկուցել է Երևանին միջին հեռահարության հակաօդային պաշտպանության MRSAM համակարգեր վաճառելու հնարավորության մասին։

▪️Մեկ այլ գործակալություն՝ Աջայ Շուկլան, 2022 թվականի նոյեմբերին գրել էր Հայաստանի կողմից անիվային բազայի վրա 155 մմ տրամաչափի MarG 155 ինքնագնաց հաուբից գնելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ