22 05 2023

86,600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են նաև անկլավները. Նիկոլ Փաշինյան



Նիկոլ Փաշինյանից ասուլիսի ժամանակ հետաքրքվեցին՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։

«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  դա քաղաքական դիրքորոշում է,  հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ