«Եթե Ռուսաստանը տասնյակ տարիներ սպառազինության հետ կապված իր պարտավորությունները պատշաճ կատարում էր, հիմա չի կատարում, դա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը, անընդունակությունը։ Եթե ես գամ, ասեմ՝ գիտես հացավաճառն ինձ հաց չի տալիս, էրեխեքս սոված են, ես իրավունք ունե՞մ տան հայր կոչվելու , ի՞նչ է շանակում Ռուսաստանն իր պարտավորությունը չի կատարում, թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության մասին ողբան և ուրիշներին մեղադրեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք,որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչը պատվիրել ու ինչի համար վճարել է Ռուսաստանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը