11 05 2023

ՀՀ իշխանություններն առանձնապես խաղաթուղթ չունեն բանակցային սեղանին․ Վիգեն Հակոբյան



«Այդ բանակցությունների ադապտացումնէ հիմա ընթանում, մարդկանց հասկացնում են, թե՝  ինչն է լինելու այլընտրանքը, եթե ոչ, այսպես կոչված,«խաղաղության պայմանագիր»-ը․ այսինքն՝ այլընտրանքը կարող  լինել պատերազմը, լարվածությունը»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց քաղտեխոնլոգ Վիգեն Հակոբյանը՝ ադրադառնալով Սոթքում վաղ առավոտից սկսված սահմանային լարվածությանը։

«Չեմ կարծում գործ ունենք մեծ հակամարտության հետ․ սա արդեն սովորական դարձած սահմանային էսկալացիա է, որն ունի հստակ քաղաքական բնույթ։ Ուղղակի առաջիկայում  սպասվող բանակցությունների ֆոնին ցույց են տալիս, որ եթե մենք չենք համաձայնում այդ ցավոտ լուծումներին, ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, ապա ելքը սա է լինելու․ պարզապես հասարակությանն են վարժեցնում, որպեսզի ավելի փափուկ ընդունի՝ հետագայում այդ փաստաթղթում տեղ գտած միակողմանի զիջումները»,-ասաց քաղտեխնոլոգը։ 

Հարցին, ըստ որի՝ Փաշինյանն ասաց կա փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են, բայց բովանդակությունը չբացահայտեց, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, մեր զրուցակիցն ասաց․ «Այդ փաստաթղթի հիմքում  դրված է՝ Արցախը ՀՀ  տարածքային ամբողջականության դիմաց  սկզբունքը, Հայաստանը դա է առաջարկում․  մի քանի կարևոր դետալներ ևս կան․ երբ ասում ենք ինչ կա այդ փաստաթղթում, այդ փաստաթղթում կա նաև տարանցիկ ճանապարհի հարցը, գրված չէ միջանցք,  բայց կա այդ գաղափարը՝ միջանցքային ճանապարհը։  Կարծում եմ, որ կան կետեր, որոնց շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ կան․ առաջինը՝  ճանապարհի հարցն է, երկրորդը՝ անկլավներիկ հարցն է, չեմ բացառում, որ դրանց գումարվել է փախստականների հարցի հայելային տարբերակը»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ բանակցային սեղանին ՀՀ իշխանություններն առանձնապես խաղաթուղթ հիմա չունեն , որովհետև որդեգրել են՝ ամեն ինչ կտամ, մենակ 29,800 քառակուսի կիլոմետրը ճանաչի Ադրբեջանը։  «Որպեսզի խաղաթուղթ ունենաս, բանակցային սեղանին պետք է դնես քիչ թե շատ սակարկելի ռեսուրսներ․ ՀՀ իշխանություններն այնպիսի զիջումներ են արել, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չեն եղել։ Սա, բնականաբար, լուրջ կասկածներ է հարուցում, որ գոյություն ունի կա՛մ բանավոր պայմանավորվածություն, կա՛մ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ