10 05 2023

Ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների վերսկսման ուղղությամբ․ Զախարովա

Ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների վերսկսման ուղղությամբ․ Զախարովա

Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այդ երկրում ԵՄ առաքելությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ անվտանգության որեւէ երաշխիք չի տալիս եւ ունակ է մարտահրավերներ ստեղծել։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման առարկայական աշխատանքների վերսկսման եւ մեր դաշնակցին օժանդակության այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երեւանում լավ գիտեն»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ