Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Փաստաբան Հակոբ Ենոքյանն ասաց, որ այս ընթացքում ոչ մի առերեսում չեն արել այս ընթացքում Խաչատուրովի հետ, ոչ էլ նախատեսված է եղել։
«Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ ոք Խաչատուրովի մեղադրանքի էության վերաբերյալ, այսինքն նրան այդ մեղադրանքում մեղսագրող տեղեկություն չի հայտնել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ամեն կերպ փորձում են իրավական գործընթացի նշույլ գտնել այս գործում, բայց չի ստացվում, քանի որ արդյունքում հանդիպում են պատերի, որոնք հաղթահարելն իրավական տեսանկյունից հնարավոր չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը