03 05 2023

Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը ո՞ւմ հրամանով է գնացել Վաշինգտոն․ Գեղամ Մանուկյան



Լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը թուրք ասելուց չի վիրավորվում առաջին անգամ ԱԺ-ի ամբիոնից էլ ասեց, որ դավաճան ասելուց չի վիրավորվում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նեմեսիսի հուշարձանի որոշումը վախկոտության հետևանքով չէ, քաղաքային իշխանությունների որոշում է եղել և ոչ թե դավաճան պիտակը կպցնելու։ Դա արհեստական չեն կպցնում, կպցնում են հիմքերով։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ակնարկով Շվեդիա-Ֆինլադիա կղզիների հայտնի պատմությունն է, որ կար շատ երկար տարիներ առաջ։ 2006թ․ սեպտեմբերի 2, Արցախի Հանրապետության հռչակման օրը ՆիկոլՓաշինյանի կինը «Հայկական ժամանակում» հոդված է հրապարակել և մի խումբ հայ լրագրողների և ադրբեջանցի լրագրողների հետ այցելել է Ալաբյան կղզիներ ու բավականին ոգևորված է ու ասում է․ «Այնուամենայնիվ գտնվելով էթնիկական կոնֆլիկտի մեջ, կտրված լինելով մայր հողից, ունենալով ընդամենը իքնավարություն Ֆինլանդիայի կազմում Ալաբյան կղզիների բնակչությունը այսօր ունի այն ինչ ունի»։ Վաշինգտոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում և արդյոք Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը անոնսված նաև Լավրով- Բայրամով,-Արարատ Միրզոյան հանդիպումը նույն հարթակներն են, նույն հարցերն են քննարկում և արդյո՞ք սեղանին դրված է որևէ փաստաթուղթ, որը քննարկվում է, ի վերջո Ռուբեն Ռուբինայնը ում հրամանով է գնացել Վաշինգտոն»,- հարցրեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ