«Էսօր Հայրենիքն իսկապես հայտնված է ծանրագույն վիճակում և փրկության միակ բանալին մեր ժողովրդի ձեռքում է և եթե ժողովուրդը չհամախմբվի, չմիավորվի, չկարողանա կանգնել մեկ միասնական դիքի վրա դա անհնարին կդառնա»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Իշխանության ապատեղեկատվության ազդեցության ներքո ճնշող մեծամասնություն կա, հատկապես մարզաբնակ մեր քաղաքացիների շրջանում, որտեղ մարդիկ մտածում են իշխանությունը կատարում է իր խոստումները, ի՞նչ է եղել որ։ Սա խոսում է այն մասին, որ մեր քարոզչական աշխատանքը թերացել է այս մասով ։ Մեր քաղաքացիների զգալի մասը ապատիայի մեջ է և չի պատկերացնում, որ վաղը հնարավոր է չլինի, հիմա մեր խնդիրն է այդ քաղաքացիներին արթնացնել , ոտքի հանել»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հատկապես խորհրդարանական ընդդիմության մաս կազմող ուժերին ուղղված քննադատությանը։
«Հեշտ է քննադատելը, բայց երբ գալիս է գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն իր նեղ կարգավիճակից ելնելով մեղադրել նախկիններին։ Ինչո՞վ են տարբերվում նրանք, ովքեր քննադատում են մեզ , գործող իշխանություններից ․․․ Ես ասում եմ ժողովո՛ւրդ , հատկապես ընդդիամդիր դաշտում, իրար փոր որ թափում եք դրանից հայրեիքը չի փրկվում, ոչ էլ ՝ Նիկոլի իշխանությունն է երերում։ Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային համախմբամբ և ծրագրային կոնկրետ գործողության շնորհիվ ․․․ Ֆեյսբուքի առաջ նստած քննադատելով ե՞ն ուզում հասարակութուն համախմբել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը