02 05 2023

Ըստ Բլինքենի՝ Միրզոյան-Բայրամով երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար

Ըստ Բլինքենի՝ Միրզոյան-Բայրամով երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան միկրոբլոգում որոշ մանրամասներ է ներկայացրել, պարզվում է, որ հանդիպումը կայացել է Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ 

«Այս շաբաթ հյուրընկալել ենք  ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները։ Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բլինքենը։

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտնել էր՝ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ