Ես կարծում եմ՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեզ վիրավորում են համապատասխան արտահայտություններով, համապատասխան տեսակետներ ներկայացնելով: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայտարարությունները շատ հաճախ կամ գրեթե միշտ միասնական ձեւաչափով, ԱԺ-ում ներկայացված 5 ուժերի ձեւաչափով, իսկ սա մեր մեծագույն նվաճումներից մեկն է, որին կարող են հետեւել նաեւ Հայաստանի մեր գործընկերները եւ այդ համախոհության մթնոլորտի դրսեւորումը դարձնել մշակույթ:
Ուզում եմ առաջարկել առաջիկայում կազմակերպել առցանց հանդիպում, եթե հնարավոր լինի միջխորհրդարանական հանձնաժողովների ձեւաչափի մակարդակով, իսկ եթե ոչ, պա խմբակցությունների ղեկավարների, ԱԺ փոխնախագահների մակարդակով, բաց կամ փակ հանդիպում՝ քննարկելու նմանատիպ հարցեր:
Մենք ունենք քաղաքական պատասխանատվություն, քաղաքական կամք ու գիտակցում մեր յուրաքանչյուր խոսքի ու գործողությունների համար: կարծում եմ՝ այս առաջարկը կողջունվի, եւ մենք որոշակի հետեւողականություն կդրսեւորենք, որ ոչ թե կրակի վրա յուղ լցնելու, այլ կրակը մարելու քայլ ձեռնարկենք: Մեր մեկնած ձեռքը Հայաստանի մեր գործընկերները կարծում եմ՝ կընդունեն եւ համապատասխան եզրակացություններ կանեն»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Արցախի ԱԺ պատգամավորների հայտարարություններին էր անդրադարձել ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հայտարարելով, որ Արցախի պատգամավորներն իրավունք չունեն քննադատել իրենց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը