Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անկախ մեր ցանկություններից, պիտի մի բան հստակ ընկալենք՝ Հագարի գետի վրա ադրբեջանական անցակետը կվերանա միայն նոր պատերազմի եւ այս կամ այն կողմի օգտին տարածքային փոփոխությունների դեպքում։ Հետեւաբար այսօրվա ջանքերը պետք է կենտրոնացնել ոչ թե դրա օրինականությունը վիճարկելու, այլ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաեւ այն անցնելուց հետո ճանապարհի օգտագործման պայմանների շուրջ բանակցությունների ուղղությամբ սեփական դիվանագիտության եւ միջազգային միջնորդության արդյունավետությունը բարձրացնելու միջոցով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը