25 04 2023

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկաս։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում Կոլոննան կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

«Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների ժամանակ Կոլոննան կհայտնի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին՝ հանուն արդար, երկարատև խաղաղության, որը հարգում է տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի սկզբունքները»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ