22 05 2018

Հայաստանի նախագահն ու վարչապետը կգնան Վրաստան, ԱՄՆ և ֆրանսիացի պաշտոնյաները՝ Հայաստան



Մայիսի 22-ի ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը խոսեց Հայաստանից դուրս և դեպի Հայաստան մայիս ամսին սպասվող բարձրաստիճան այցերի, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների մասին:

Համաձայն Բալայանի, մայիսի վերջին նախատեսված է ՀՀ նախագահի և վարչապետի այցելությունը Վրաստան: Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ վարչպետի այցը պաշտոնական է:

Ինչպես նաև Երևան կայցելեն ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սփյուռքից Հայաստան կայցելեն բազմաթիվ հյուրեր:

Տիգրան Բալայանն անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին, Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և այլ հարցերի: Ասաց, որ Երևանում նախատեսվում է ընդունել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը:

Խոսնակն ասաց, որ այսուհետ նման ձևաչափով հաճախ կհանդիպի լրագրողների հետ:

Տիգրան Բալայանի մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ