15 04 2023

Գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում․ Ռուբեն Մելքոնյան

Գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում․ Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պրկված նյարդերով և ամոթի մեծ զգացումով հետևելով թշնամական և ցեղասպան երկրի դրոշի անխոնջ ու «լայնախոհ» պաշտպաններին՝ ցանկանում եմ ուղղակի արձանագրել.
- նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել,
- ձեր մտահոգ և կեղծ քաղաքագիտական «վերլուծությունները» անելիս՝ գոնե մի քիչ զուսպ եղեք, գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում, թե ինչպես են պղծվել, այրվել Հայաստանի և Արցախի դրոշները, որպեսզի դրանց տեղում հիմա ծածանվի ձեր պաշտպանածը,
- ինչ վերաբերվում է իշխանական որոշ կերպարների, որոնք իրենք իրենց ամոթանք են տալիս այս դեպքի համար և գրեթե պատրաստ են ինքնախարազանման, ապա «Կտոր մը երկինք» ֆիլմում մի լավ արտահայտություն կա. «անառակին հրեշտակ մի ըսեր, մեղք է», հիմա ցեղասպան, վայրի ու մարդակեր ցեղերի գործելաոճի բոլոր տարրերը կիրառող թշնամական պետության դրոշը պաշտպանելիս՝ քո քաղաքացիներին մարդակեր և վայրի մի ըսեր, մեղք է: Չնայած դուք ուր, մեղքի գիտակցումն ուր,
- ձեր անհիմն ինքնավստահ քաղաքականությունը մշակելիս ու քայլեր անելիս՝ երբևէ մտածե՞լ եք պարզ, մարդկային էմոցիայի մասին, որը հաճախ անկառավարելի է և թե այն ինչպիսի դրսևորում կարող է ունենալ մարդկանց մոտ, ովքեր իրենց երկրի մայրաքաղաքում տեսնում են էկրանին և իրականում ծածանվող այն դրոշը, որը ասոցացվում է իրենց մտերիմի, հարազատի կորստի հետ, որը տեղի է ունեցել ընդամենը օրեր, ամիսներ կամ 3 տարի առաջ,
- և ի վերջո, միգուցե պետք էր չկտրվել իրականությունից, չտրվել կեղծ ու անհիմն խաղաղասիրությանը և չհրավիրել թշնամական երկրի ներկայացուցիչներին թմբկահարելով, թե պատրաստ եք պաշտպանել նրանց անվտանգությունը, երբ դուք ի վիճակի չեք պաշտպանել անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը այդ երկրի զինվոր-մարդասպաններից (ապացույցը օրեր առաջ ՀՀ քաղաքացու սպանությունը):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ