«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առանց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության դադարեցման, արարքների համար պատասխանատվության ստանձնման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու` Հայաստան և Արցախ թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների այցերը, նրանց պետական խորհրդանիշերի ծածանումը ուղիղ սադրանք է հայ հասարակության նկատմամբ:
Բարեկրթությունն ու քաղաքավարությունը խեղճության և անողնաշարության հետ շփոթել պետք չէ:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեզ ամեն գնով «խաղաղության» գնալու կոչեր անող արևմտյան երկրներն իրենք հրաժարվում են պարզապես նստել և խոսել ՌԴ-ի հետ` դե որովհետև իրենք արժանապատվություն և սկզբունքներ ունեն, մեզ դրանք ունենալն արգելված է:
Արևմտյան երկրներում բնապահպանները արյուն կամ ներկ են լցնում բնական մորթի հագնողների վրա, տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչնեչը հանդիպումների ավարտից հետո ոչ թե(ոչ միայն) դրոշներ այլ մեքենաներ և խանութներ են այրում և որևէ մեկի մտքով չի անցնում դա բարբարոսություն անվանել կամ հանդես գալ հայտարարությամբ, որ դա վնասում է երկրի վարկին:
Իսկ թե ինչպես կարող է Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Վահագն Խաչատրյան պետական պաշտոնյաններ ունեցող երկրում որևէ մեկն այլ առիթով անհանգստանալ երկրի վարկով` դա գիտական լրջագույն ուսումնասիրության թեմա է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը