Ապրիլ 7-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ ընթրիք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:
Մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Սալիպայի և ատենապետ Տարոն Տ. Խաչատուրյանի բարի գալստյան խոսքերից հետո, նաև իր ելույթով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը, ով կարևորեց Սփյուռքում և Հայաստանում պայքարի շարունակականությունը:
Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդները Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպման ժամանակ մոտիկից լսեցին նրա տեսակետներն Արցախի և ՀՀ-ի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ապրիլի 9-ին Իշխան Սաղաթելյանը այցելեց Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ Զատկական արարողությունը նախագահում էր թեմի առաջնորդ Տ. Թորգոմ Սրբազան Տոնոյանը: Իշխան Սաղաթելյանին ուղեկցում էր կենտրոնական կոմիտեի պատուիրակությունը, որի մեջ մտնում էին Լևոն Պարոնյանը և Լաուրա Հակոբյանը:
Իշխան Սաղաթելյանի հաջորդ հանրային հավաքը և հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ ապրիլ 10-ին՝ երեկոյան ժամը 7:30-ին, Բրբենքի «Բեշիր Մարտիրոսյան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը