08 04 2023

Ալեն Սիմոնյանը թքեց վարչապետի դեմքին․ Politik.am

Ալեն Սիմոնյանը թքեց վարչապետի դեմքին․ Politik.am

Politik.am-ը գրում է․ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հիմա Հայաստանում 3 մլն վարչապետ կա և որ ժողովուրդն է իշխանության, իսկ իրենք ծառա են այդ ժողովրդին։ Սա ասելով Փաշինյանն, ըստ ամենայնի, մոռացել էր նշել, որ այդ ծառաները կարող են թքել եղած վարչապետերի դեմքին, եթե դրա խիստ ու անհետաձգելի անհրաժեշտությունն առաջանա։

Օրերս ԱԺ նախագահ կամ ինչպես Փաշինյանը կասեր ժողծառա Ալեն Սիմոնյանը փողոցում թքել էր վարչապետերից մեկի դեմքին։ Ընդ որում այս վարչապետը այն մարդկանցից էր, որ 2019 թվականին հետևելով Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, իր քայլն էր արել և կնոջ ու չորս երեխաների հետ հայրենադարձվել էր։

Ժողծառա Ալեն Սիմոնյանի և քաղաքացի-վարչապետի միջադեպը շատ ցայտուն կերպով ի ցույց դրեց, ընդ որում ավելորդ անգամ, թե որքան դատարկ են Փաշինյանի խոսքերը։ Իսկ ժողծառա Սիմոնյանի անպատիժ մնալը արդեն նշանակում էր թքել է 3 մլն վարչապետերից միակ վարչապետի աշխատավարձ ստացողի և վարչապետական վայելքներ վայելողի՝ Նիկոլ Փաշինյանի դեմքին։
Այս միջադեպն, ըստ էության, ՔՊ-ի և իշխանության` Փաշինյանի տակից փախնելու սկիզբը դրեց։ Սա իհարկե չի նշանակում, որ իշխանությունն այս ճանապարհով ավելի լավ ձեռքերում կհայտնվի, բայց ակնհայտ է, որ գործընթացն արդեն սկսվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ