Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին:
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը