Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Կոհենը այդ երկրում Ադրբեջանի դեսպանատունը բացելու նպատակով Երուսաղեմ այցելած ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին.
«Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ևս մեկ վկայություն է: Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, իսկ նրա ռազմավարական դիրքը երկկողմ հարաբերությունները դարձնում է կարևոր և մեծ ներուժ ունեցող։ Ես պայմանավորվել եմ արտգործնախարար Բայրամովի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու և տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և նորարարությունների ոլորտներում մեր համագործակցության ամրապնդման շուրջ»...
Այս հայտարարությունն արդեն իսկ բաց տեքստով Իրանի դեմ իսրայելաադրբեջանական դաշինքի ձևավորման հավաստում է։
Սա Իրանի կողմից հռչակված սկզբունքային խնդիրներից է, եթե ոչ՝ «կարմիր գիծ»։
Նախ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ապա նաև կողմերի նման հրապարակային հռետորաբանությունը վստահաբար միտումնավոր է իրականացվում. որոշակի իմաստով՝ այն նաև ուղերձ է դեպի Արևմուտք։
Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի Իրանի արձագանքը։ Հուսանք՝ այն կլինի, ավելին՝ շատ չի ուշանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը