Հոկտեմբերից սկսած մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը լարվածության տարբեր սրացումներ է արձանագրում: Այս մասին Մեդիա կենտրոնում «Իրան-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում Հայաստանի անվտանգային հարցերը, լայնածավալ պատերազմի ռիսկերը» թեմայով հարցազրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
«Իսրայելն անըդհատ սադրանքներ իրականացնելով և այդ սադրանքների աստիճաններն ամեն անգամ բարձրացնելով փորձում է բարելավել իր դիրքերը տարածաշրջանում: Սադրանքների նպատակներից մեկը Լիբանան ներխուժման առիթ ստեղծելն է: Գրեթե վստահ կարող եմ ասել, որ իրանական որևէ պատասխան գործողություն պետք է լինի՝ չպատախնալեը լրջագույն հարված է Իրանի դիրքերին և հեղինակությանը: Իրանն իր դեմքը փրկելու և տարածաշրջանային հեղինակությունն ու ազդեցությունը վերականգնելու համար պետք է իրականացն գործողություն: Իրանը փորձում է իր ուղերձները հասցնել Միացյալ Նահանգներին, այն է՝ Իրանը չի ցանկանում տրածաշրջանային մեծ պատերազմ, բայց պետք է իրականացնի պատժիչ գործողություն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը